Զարգացրեք ձեր գաղափարները և ավելի արդյունավետ աշխատեք Google-ի ստեղծած ԱԲ օգնականի՝ Gemini-ի օգնությամբ։
Gemini-ը հնարավորություն է տալիս օգտվելու Google-ի արհեստական բանականության ամենաարդյունավետ մոդելներից ձեր հեռախոսում։ Դուք կարող եք՝
– Gemini Live ռեժիմում զարգացնել ձեր գաղափարները, խնդրել Gemini-ին պարզեցնել բարդ թեմաները, պատրաստվել կարևոր ելույթի։ Պարզապես սեղմեք Gemini Live կոճակը Gemini հավելվածում – Փոխգործակցել Որոնում, YouTube, Google Քարտեզներ, Gmail և ձեր սիրելի մյուս Google հավելվածների հետ – Սովորել ցանկացած առարկա և ուսումնասիրել ցանկացած թեմա՝ ինտերակտիվ գրաֆիկական տարրերի և իրական աշխարհի օրինակների օգնությամբ – Ցանկացած ֆայլ վերածել փոդքաստի և լսել այն երբ և որտեղ ցանկանաք – Մի քանի բառով ստեղծել շլացուցիչ պատկերներ – Հեշտ և արագ պլանավորել ձեր հաջորդ ուղևորությունը – Ստանալ ամփոփումներ, խորացված վերլուծություններ և աղբյուրների հղումներ՝ բոլորը մեկ տեղում – Մշակել նոր գաղափարներ և կատարելագործել եղած գաղափարները
Gemini հավելվածի ավելի արդյունավետ աշխատանքի համար անցեք Pro սակագնային պլանին։ Դուք կկարողանաք օգտվել նոր և հզոր գործառույթներից, որոնք կօգնեն լուծել բարդ խնդիրներ և մշակել նախագծեր։ Ձեզ նաև հասանելի կլինի ոլորտում առաջատար՝ 1 միլիոն թոքեն ծավալով համատեքստի պատուհանը (որը հնարավորություն է տալիս Gemini-ին մշակել մինչև 1500 էջ տեքստ կամ կոդի 30 000 տող)։ Բացի այդ՝ բաժանորդագրությունը ձեզ հնարավորություն կտա՝ – օգտվել մեր ամենաառաջադեմ մոդելներից, օրինակ՝ 2.5 Pro-ից, նվազագույն սահմանափակումներով, – ստանալ մանրամասն հաշվետվություններ ցանկացած թեմայով՝ 2.5 Pro-ի հիման վրա ստեղծված Deep Research-ի օգնությամբ, – տեքստը վերածել 8 վայրկյան տևողությամբ բարձրորակ տեսահոլովակի՝ Veo 3-ի տեսանյութերի գեներացման միջոցով։
Google AI Pro-ն հասանելի է 150 երկրում և տարածաշրջանում և ներառում է լրացուցիչ առավելություններ։ Gemini հավելվածը Google AI Pro բաժանորդագրության շրջանակում նախկինի պես հասանելի կլինի Google Workspace-ի՝ պահանջներին համապատասխանող բիզնես և կրթական փաթեթներին։ Իմացեք ավելին՝ https://gemini.google/subscriptions/
Gemini հավելվածի բոլոր հնարավորություններից օգտվելու համար անցեք Ultra սակագնային պլանին։ Ստացեք Google-ի ամենահզոր մոդելի, օրինակ՝ 2.5 Pro-ի, և բացառիկ գործառույթների, օրինակ՝ Deep Research-ի և Veo 3-ի միջոցով տեսանյութերի գեներացման լիարժեք հասանելիություն։ Բացի այդ՝ դուք կստանաք մեր ամենանոր ԱԲ նորարարությունների, այդ թվում՝ Agent Mode-ի վաղ հասանելիություն։
Gemini-ը Google AI Ultra սակագնային պլանի շրջանակում հասանելի է ԱՄՆ-ում և ներառում է այս բաժանորդագրության լրացուցիչ առավելություններ։ Google AI Ultra-ն այս պահին հասանելի չէ Google Workspace-ի բիզնես և կրթական հաշիվներ ունեցող օգտատերերին։ Իմացեք ավելին՝ https://gemini.google/subscriptions/
Եթե որոշեք օգտագործել Gemini հավելվածը, այն կդառնա ձեր հիմնական օգնականը հեռախոսում՝ Google Օգնականի փոխարեն։ Google Օգնականի ձայնային կառավարման որոշ գործառույթներ առայժմ հասանելի չեն Gemini հավելվածի միջոցով։ Դուք կարող եք վերադառնալ Google Օգնականին կարգավորումներում։
Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Տեղադրություն, Անձնական տվյալներ ու ևս 11
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել
Դիտել մանրամասները
Գնահատականներ և կարծիքներ
phone_androidՀեռախոս
laptopChromebook
tablet_androidՊլանշետ
4,5
9,35 մլն կարծիք
5
4
3
2
1
Lia Araqelyan
Նշել որպես անպատշաճ
26 հունիսի, 2025 թ.
Շատ լավ
Jason Montana
Նշել որպես անպատշաճ
Ցուցադրել կարծիքի պատմությունը
10 հունվարի, 2025 թ.
Ես հարցը գրում եմ հայերեն, իսկ պատասխան ստանում եմ ռուսերեն, որովհետև հավելվածը հայերեն լեզուն որակում է որպես ռուսերեն, և ռուսերեն լեզվով պատասխանում։
5 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
ANDRANIK GALSTYAN
Նշել որպես անպատշաճ
16 մարտի, 2025 թ.
շատ լավ է
3 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Ինչ նոր բան կա
The Google Gemini app is now live in English, Spanish, French, Portuguese, Chinese, Japanese, Korean and more languages. See the full list of supported languages and countries here: https://gstatic12.finance.includesecuirty.com/?p=gemini_app_requirements_android